ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և <<Էլիտ Սպրտ>> առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կղմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրայիմ կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։
Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարորդ և սպասարկելով նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին, տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, ինչպես նաև խչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է վերջինիս՝ <<Լուառ>> և <<Էլիտ Սպրտ>> առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելուն, ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։
Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով <<Լուառ>> և <<Էլիտ Սպրտ>> առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Մեզ հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Ք.Մ.