ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր քրեական գործ՝ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի գործողությունների մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր քրեական գործ է հարուցվել  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի գործողությունների մասով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը ՀՀ քր. օր-ի 312 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ՝ կաշառք տալ, հարուցվել է քրեական նոր գործ:

Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը «Լուառ» և «Էլիտ սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր` Հրաչիկ Քանանյանից գնման ընթացակարգերին մասնակցելու և դրանից շահույթ ստանալու համար պահանջել է ստացվող եկամտի 30 տոկոսը` 2-3 մլն. դրամ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հայրը` Արսեն Լոռեցյանը դեռես ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ չի հասկանում, թե ինչով կարող է իր որդին խոչընդոտել դատաքննությանը, ինչու որդուն ազատ չեն թողնում: Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով կհայտարարի ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարվել է նախաքնության ավարտ: Ընդ որում, վերջիններս չէին ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։ Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաև առանձապես խոշոր չափերի 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Եվ ահա նախկին փոխնախարարի մասով ԱԱԾ-ում նոր քրեական գործ է քննվում:




Լրահոս