ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրիկը տեղյակ է եղել երգի քավր տարբերակի մասին. Արա Ավետիսյանը՝ «Ոչ ավել, ոչ պակաս» երգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում բնակվող Ալիկ եւ Արա Ավետիսյանների կատարմամբ երգիչ Էրիկի «Ոչ ավել, ոչ պակաս» երգի քավր տարբերակը շատ արագ տարածվեց, սիրվեց հանրության կողմից, դարձավ մեմ եւ շատ կարճ ժամանակում  ունեցավ միլիոնավոր դիտումներ՝ գերազանցելով օրիգինալի դիտումները։

Ո՞րն էր իրական հաջողության հաջողության գաղտնիքը, ինչո՞ւ հենց այս երգը, արդյո՞ք Էրիկը տեղյակ էր երգի քավր կատարման եւ ոճայի փոխոխության եւ այլ հարցերի մասին  ArmLur.am-ը փորձել է զրուցել Ավետիսյան եղբայրներից ՝  Արա Ավետիսյանի հետ, ով շատ հակիրճ ձեւով է անդրադարձել մեր հարցադրումենրին:

«Դրական եւ բացասական կարծիքներ միշտ են լինում ցանկացած երգի դեպքում, եւ դա շատ նորմալ երեւույթ է:  Էրիկը նույնպես տեղյակ է եղել երգի քավր տարբերակի կատարման մասին:  Քավր տարբերակով կատարումներ կրկին կլինեն մեր կողմից, բայց չեմ կարող ասել, թե նման արձագանքի կարժանան, թե ոչ»,-շատ հակիրճ մեկնաբանեց Արա Ավետսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս