ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ Բանկը սահմանամերձ ու սահմանապահ Ճամբարակ համայնքում գործարկել է «Ճամբարակ» մասնաճյուղը: Մինչև այս, համայնքի բնակիչները սպասարկվում էին Սևանի և Իջևանի մասնաճյուղերում. բանկ հասնելու համար ստիպված էին ճանապարհ անցել։ Այսուհետև ԱԿԲԱ Բանկի ծառայությունների ամբողջական փաթեթը կտրամադրի նաև թվով 60-րդ՝ «Ճամբարակ» մասնաճյուղը։

 

«Մենք հնարավորություն կունենանք այս տարածաշրջանի ազգաբնակչության, բիզնես սուբյեկտների կարիքները բավարարել։ Շատ լավ պատկերացնում ենք հաճախորդների պահանջմունքները. իրենք մեզ են վստահում, մենք՝ իրենց, կա ձևավորված հարաբերություններ։ Վստահ եմ, որ այստեղ հաջողությամբ զարգացնելու ենք թե՛ գյուղատնտեսական, թե՛ մանր ու միջին բիզնեսը»,-ասաց ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

 

Նորաբաց մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություներից։ Բացման կապակցությամբ մինչև նոյեմբերի 30-ը նորաբաց մասնաճյուղի հաճախորդներին տրամադրվող ArCa Business և Visa Business քարտերը կտրամադրվեն առանց քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում: Բացի այդ, մինչև նոյեմբերի 30-ը հաճախորդները արագ դրամական համակարգերի միջոցով ստանալով փոխանցումներ, պատահականության սկզբունքով 5 հաճախորդ կարող է հաղթել «ՎԵԳԱ» խանութի նվեր քարտ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս