Անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն․ տրվել են համապատասխան հրահանգներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:

Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:

Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել համապատասխան հրահանգներ։

 




Լրահոս