Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ընկերական խաղին և դարձել է գոլի հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ընկերական խաղին և դարձել է գոլի հեղինակ:

Իտալական «Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Մայրաքաղաքային թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Սամբենեդետեսի» հետ և հաղթել է 4:2 հաշվով: Հաաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և դարձավ գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ԽոակինԿապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում ենիտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաևգերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան ԳեւորգՂազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդումէ, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավմարզավիճակում չէ:




Լրահոս