ԿԳՄՍ-ն «Տարվա լավագույնները» մրցույթ է հայտարարել․ մասնակիցները նյութական կամ դրամական պարգեւներ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների եւ անցկացման կարգը ՀՀ կառավարություն քննարկման է ներկայացրել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կվերախփոխվի տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը. լավագույն ծրագրային առաջարկների համար կպարգեւատրվեն։ Մեզ հայտնի դարձավ, որ ուսուցիչները, տնօրենները եւ մյուս աշխատակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու խմբային հայտեր։

Պարզվում է, որ մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները ներկայացնող մասնակիցներին կարող է տրվել նյութական կամ դրամական պարգեւներ։ Իսկ դրամական պարգեւի դեպքում դրա առավելագույնը չափը 500 հազար դրամ է անհատական ծրագրային առաջարկի դեպքում եւ 1 մլն դրամ՝ խմբային ծրագրային առաջարկի դեպքում։
Ս.Հ.




Լրահոս