ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կառուցվում Մայր Հայաստանի արձանի թիկունքում. ահազանգերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակի զբոսայգու տարածքում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվում։ Արդեն երկու օր է՝ այս մասին աահազանգում է ռեժիսոր, հեռուստահաղորդավար Սուրեն Շահվերդյանը: Նրա խոսքով` շուտով Մայր Հայաստանի արձանի թիկունքում կառուցվող երկնաքերերը կկորցնեն արձանի խորհուրդը։ Խոսքը Ուլնեցի հասցեում իրականացվող շինարարության մասին է: Այս տարածքում այժմ կառուցվում են բազմաբնակարան թվով 4 շենք: ArmLur.am-ը Շահվերդյանի ահազանգի հետքերով եղավ Ուլնեցի հասցում գտնվող շինհրապարակում: Նախ զրուցեցինք «Գրանդ» ընկերության ներկայացուցիչ Հրաչ Խաչատրյանի հետ: Այս ընկերությունը բազմաբնակարան մեկ շենք կառուցել է, այժմ իրականացնում է երկրորդի՝ 13 հարկանի շենքի շինարարությունը:

Նշենք, որ «Գրանդ» ընկերությունը շինթույլտվությունը ստացել է 2020 թվականի ապրիլին, այն կավարտվի 2022 թվականի ապրիլին: «Գրանդ» ընկերության ներկայացուցիչը ArmLur.am-ին վստահեցրեց, որ ունեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը բոլոր պետական կառույցներից թույլտվությունը:  Ուլնեցի փողոցի մյուս հատվածում «Բեյսիք ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ընկերությունն է կառուցապատման աշխատանքներ իրականացնում՝ 3 բազմաբնակարան շենք՝ երեքն էլ՝ 16 հարկանի:

Բայց կանաչ վագոնում մեզ մեկնաբանություն չտվեցին. կառուցապատողներից Արտյոմ Թումանյան ներկայացած քաղաքացին խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ իրավասու չէ: Խնդրեցինք մեզ ներկայացնել նաեւ պետական մարմիններից ստացած թույլտվությունները, դարձյալ հրաժարվեցին: Ավելի ուշ ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանը կապ հաստատեց մեզ հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս