Այսօր բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիկներից մեկի՝ Ռոնալդո Լուիս Նազարիո Դե Լիմայի ծննդյան օրն է։ Հանդես է եկել Բրազիլիայի «Սան Քրիստովաո», «Կրուզեյրո», Հոլանդիայի «ՊՍՎ Էյնդհովեն», Իսպանիայի «Բարսելոնա», Մադրիդի «Ռեալ», իտալական «Ինտեր», «Միլան» թիմերում։ Ազգային հավաքականում անցկացրել է 98 խաղ, խփել 62 գոլ։ ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1994 և 2002 աշխարհի չեմպիոն, 1998 աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոն 1997-99, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիրների 2002, գավաթակիրների 1997, ՈՒԵՖԱ-ի 1998 գավաթակիր, միջմայրցամաքային գավաթի հաղթող 2002-ին։ 1996-97 և 2002 աշխարհի, իսկ 1997 և 2002 Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ «World Soccer» ամսագրի Ռոնալդոն լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում տասներեքերորդն է։

1993 թվականին Ռոնալդոն մուտք գործեց իր առաջին պրոֆեսսիոնալ ակումբը։ Դեպի «Կրուզեյրո» տրանսֆերի գինը կազմում էր 50.000 ԱՄՆ Դոլլար։ Այս ակումբում սկսած 1993 հուլիսից մինչև 1994 օգոստոս նա 57 գոլի հեղինակ դարձավ։ Լինելով առաջնությունների լավագույն ռմբարկուն, նա ուշադրության արժանացավ եվրոպական ակումբների կողմից։




Լրահոս