Ֆուտբոլի աշխարհի լեգենդներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ հանդես գալ նույն թիմում։
Ինչպես հայտնում են ESPN Argentina-ն և TNT Sports Argentina-ն, Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը երկու ֆուտբոլիստներին հրավիրել է իր հրաժեշտի խաղին։
42-ամյա Տևեսի հրաժեշտի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 19-ին՝ Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» մարզադաշտում։ Ակնկալվում է, որ խաղին կմասնակցի մոտ 60 ֆուտբոլիստ, որոնց հետ Տևեսը խաղացել է տարբեր տարիներին։
Հրավիրվածների թվում, բացի Մեսսիից և Ռոնալդուից կլինեն Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն և այլ հայտնի ֆուտբոլիստներ։
Տևեսը Ռոնալդուի թիմակիցն է եղել «Մանչեսթեր Յունայթեդում» 2007-2009 թվականներին, իսկ Մեսսիի հետ երկար տարիներ հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։
Մեսսիի և Ռոնալդուի հնարավոր համատեղ ելույթը կարող է դառնալ ֆուտբոլային աշխարհի պատմական և բացառիկ իրադարձություններից մեկը։




























