ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես փոխնախարար Լոռեցյանին բերեցին դատարան. այսօր առաջին նիստն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պետք է տեղի ունենար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց, քանի որ պաշտպաններից մեկը չէր ներկայացել: Լոռեցյանին սակայն բերել էին նիստերի դահլիճ:

2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։ Նախորդ ամիս այս գործով նախաքննությունն ավարտվեց, գործն այժմ դատարանում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս