Այսօր պետք է տեղի ունենար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց, քանի որ պաշտպաններից մեկը չէր ներկայացել: Լոռեցյանին, սակայն, բերել էին նիստերի դահլիճ:
2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։
Նիստից հետո ArmLur.am-ը զրուցել է նրա պաշտպան Լևոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու հետաձգվեց այսօրվա նիստը, և ինչ զարգացումներ են եղել:
Մանրամասները՝ տեսանյութում