Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվըփոխվել է: Վիվա-ՄՏՍ-ըհնարավորինսավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո, առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին:Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաև տեսազանգով՝ աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:
«Մենքդեռչենքվերադարձելկյանքիբնականռիթմին, սակայնդամեզչիխանգարումիրականացնելմերծրագրերը: Գուցե փոխել ենք աշխատանքի մեթոդներն ու գործիքները, բայց`ոչ նպատակը: Ավելին, ուրախ եմ տեղեկացնել, որ այն, ինչը քննարկում էինք ավելի վաղ, իրականություն է դարձել: Մենք հնարավորինս ավելացրել ենք մեր աջակցության չափը և փոխանցել անհրաժեշտ գումարը։Դա ավելացնում է աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը, բայց վստահեմ, որ հաջողությամբ կեզրափակենք տարին»,-տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը:
«Այս տարի ևս Վիվա-ՄՏՍ-ը զերծ չի մնացել անակնկալ մատուցելուց: Աննախադեպ ցուցանիշ է՝ ծրագիրն սկսել 37 ընտանիքի համար, ապա այն ավելացնել ու ավարտին հասցնել 88-ով: Այս տարվա ներդրման չափն էլ բավականին մեծ է: Հուսադրող և ուրախալի է, որ կարող ենք հանրապետության տարբեր մարզերում ապրողներին օգտակար լինել: Թեև ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս աշխատել մեծ ակտիվությամբ, սակայն ձգտելու ենք հնարավորինս լարել մեր ուժերն ու հասնել լավ արդյունքի»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակվող Փայտյանների ընտանիքըբնակարանաշինությանծրագրում նոր ընդգրկվածներից է: Կնոջը վաղաժամ կորցրած տանտերը մի նպատակ ունի. զինվորական որդու երիտասարդ ընտանիքին տեսնել ամուր տանիքի տակ: Դեռևս 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով, հաշված րոպեների ընթացքում՝ Փայտյանների տունն ավերակների է վերածվել: Ընտանիքն այժմ էլ ապրում է վարձով՝ վթարային դարձած մեկ այլ շենքում:
«Շուրջ 35 տարի առաջ ստացած բնակարանս, որտեղ ապրել եմ կնոջս ու զավակիս հետ, 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով քանդվել է: Ժամանակավոր՝ մեկ տարի, ապրել ենք բարեկամիս բնակարանում: Հետո դարձյալ տեղափոխվել ենք այլ տներ: Արդեն 27 տարի ապրում ենք վարձով՝ վթարային շենքում, որն այս վիճակում է հայտնվել դարձյալ ռմբակոծության հետևանքով: Ամեն վայրկյան կա փլուզման վտանգ, բայց ստիպված ենք ապրել: Մեզ ձեռք մեկնած ընկերությունների աջակցությամբ գնված տունն այժմ կառուցվում է»,-ասել է տանտերը՝ ՎալերիկՓայտյանը:
Գործընկերների աջակցությամբ գնված տունն ու մեկնարկած շինարարությունը փոխել են տանտերերի տրամադրությունն ու վաղվա հանդեպ հավատը: Տարիների գործընկերներն էլ ակտիվորեն հետևում են տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ տարեվերջին ցանկալի արդյունք արձանագրելու համար: Կա այն գիտակցությունը, որ ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում տարեվերջին մի քանի բնակարանամուտ կնշվի:
Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է ավելի քան 202 մլն դրամ։