Վիվա–ՄՏՍ–ն ու IMUSIC-ը ներկայացնում են «IMUSIC» արհեստական բանականությամբ երաժշտական հավելվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդ եք և երաժշտությունը Ձեր առօրյայի անբաժանելի մասն է, ապա «IMUSIC» երաժշտական հավելվածը հենց Ձեզ համար է։ Իսկ եթե կանխավճարային «X», «Y», «Z» և հետվճարային «X», «Y» սակագնային պլաններից որևէ մեկի բաժանորդ եք, ապա առավելությունն ավելի քան ակնհայտ է:

Վիվա–ՄՏՍ–ի և «IMUSIC»–ի միջև բացառիկ համագործակցությանը նվիրված միջոցառումը հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի, գործարար աշխարհի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Համագործակցության նպատակն է Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդներին ապահովել որակյալ երաժշտական բովանդակությամբ, ինչպես նաև հնարավորություն տալ բացահայտելու կամ արթնացնելու յուրաքանչյուրի ներսում թաքնված DJ-ին։

IMUSIC հավելվածի միջոցով երաժշտություն լսելիս՝ Վիվա–ՄՏՍ–ի սակագնային «X», «Y» ու «Z» պլանների շրջանակներում տրամադրվող ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ բաժանորդի կողմից IMUSIC-ի օգտահաշիվ հեռախոսահամարով մուտք գործելու և ակտիվացված փաթեթ ունենալու դեպքում: Վիվա-ՄՏՍ–ի մյուս սակագնային պլանների բաժանորդների՝ հավելվածից օգտվելու ընթացքում սպառված ինտերնետի արժեքը հաշվարկվում է ընթացիկ սակագնային պլանի հիման վրա։ IMUSIC երաժշտական հավելվածի մյուս առավելությունն էլ այն է, որ ի տարբերություն ուրիշ շատ երաժշտական հավելվածների՝ այս հավելվածի բաժանորդրության համար վճար նախատեսված չէ:

«IMUSIC» հավելվածի միջոցով հնարավոր է վայելել սիրելի կատարումները բարձր որակով՝ HQ սթրիմինգով, ստեղծել երաժշտական նախասիրությունների անհատական ցանկ և կիսել այն այլ օգտատերերի հետ, որոնել նախընտրելի կատարումները՝ արագ ու պարզ եղանակով, տեղեկանալ նորույթներին և երաժշտական աշխարհի նորություններին, հետևել մյուս օգտատերերի, ինչպես նաև կատարողների, բրենդերի և շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական էջերի թարմացումներին, լսել սիրելի ժանրի երաժշտություն՝ 24/7 հասանելի՝ 6 ռադիոներից մեկով։ Հնարավորությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հավելվածից օգտվելը պարզ է և անչափ հարմարավետ: Ընդամենն անհրաժեշտ է ներբեռնել «IMUSIC» հավելվածը iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար, ակտիվացնել ծառայությունը՝ մուտքագրելով բջջային հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետև պետք է մուտքագրել ստացված հաստատման կոդը՝ ծառայության ակտիվացումն ավարտելու համար:

«Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպումը շարունակվում է, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնային ու ինտերնետ ծառայությունների, այլև բազմապիսի լուծումների ու հավելվածների տրամադրում: Մեր գործընկերների հետ միասին այսօր ներկայացնում ենք «IMUSIC» հավելվածը, որի հիմքում արհեստական բանականությունն է, ինչը հաշվի է առնում օգտատիրոջ նախասիրությունները: Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն ընթանում է այս ուղղությամբ և Վիվա-ՄՏՍ-ը, որպես նորարարության առաջատար, անմասն չի մնում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««IMUSIC»–ը, կարելի է ասել, լավ պայմաններում է ծնվել: Նախ՝ հիմնադրվեց «Naghashyan Solutions»  ընկերությունը, որի նախագծերից մեկը դարձավ հենց «IMUSIC»–ը։ Ուրախ ենք հետևել ու տեսնել, թե ինչպես է զարգանում «IMUSIC»–ը՝ ավելացնելով հարթակի հնարավորություններն ու մեծացնելով համագործակցությունների շրջանակները։ Շատ ուրախ ենք, որ այսուհետ համագործակցելու ենք նաև Վիվա-ՄՏՍ–ի հետ։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքն էլ ավելի մեծ առավելություններ կբացի մեր օգտատերերի ու բաժանորդների համար », – նշել է «IMUSIC»–ի հիմնադիր – տնօրեն Լևոն Նաղաշյանը։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.amwww.imusic.am, զանգահարել (60) 70-10-20 հեռախոսահամարին կամ՝ գրել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեին:




Լրահոս