Ահազանգ. Վիվա ՄՏՍ ընկերության ինտերնետ կապից օգտվող ցանցերում լրատվական կայքերը առհասարակ չեն գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մի շարք լրատվական կայքերում խնդիրներ են առաջացել կայքերի աշխատանքների հետ կապված։ Վիվա ՄՏՍ ընկերության ինտերնետ կապից օգտվող ցանցերում լրատվական կայքերը առհասարակ չեն գործում, լրատվական կայքերից ոմանք, սակայն, աշխատում են:

ArmLur.am-ը կապ հաստատեց Վիվա ՄՏՍ ընկերության մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանի հետ, պարզելու թե ինչ խնդիր է։

«Մենք խնդրից տեղյակ ենք, բայց այն մեզ հետ կապ չունի։ Գույություն ունի ինտերնետի մատակարարման շղթա, խնդիրը մատակարարման շղթայի նախքան Վիվա ընկած հատվածում է։ Այսինքն, նախքան Վիվա ՄՏՍ-ի կապուղիներ մտնելը, շղթայում կա խնդիր։ Այս պահին աշխատում ենք այդ ուղղությամբ, չեմ կարող ասել, երբ կլուծվի խնդիրը, բայց աշխատանքներ են տարվում»։

Մաշա Մելքոնյան




Լրահոս