ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եղնիկների» լեգենդար հրամանատարը` Արցախի հերոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է․

«Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին:

Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:




Լրահոս