Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայերին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ավերածություններ իրականացնելու մեջ։ Զանգելանի և Ջաբրայիլի շրջաններ վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը նա պնդել է, թե հայերը 30 տարի շարունակ ավերել են այդ տարածքները, իսկ Ադրբեջանը վեց տարում Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր է վերադարձրել շուրջ 100 հազար մարդու։
Ալիևը նաև 2020 թվականի պատերազմն անվանել է արդարության և Ադրբեջանի իրավունքների վերականգնում։
Հայտարարությունները հնչել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց։ Փաստաթուղթը դեռ ստորագրված չէ․ Բաքուն շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է 2027-2028 թվականներին։




























