Ինչ հերոսություններով են աչքի ընկնում հակատանկային ստորաբաժանումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր հակատանկային ստորաբաժանումները: Այս մասին գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Այսպես, N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները:

Մասնավորապես.

✅Հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Նորիկի Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ:
✅Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Ստեփանի Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
✅Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Հովհաննեսի Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
✅Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Նորայրի Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան:
✅Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող:
✅Հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Համլետի Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ:




Լրահոս