Վոլգոգրադում ահաբեկչության փորձ է կանխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլգոգրադում կանխվել է ահաբեկչություն և վնասազերծվել են միջազգային ահաբեկչական «Քադիբ Թաուհիդ վալ-Ջիհադ» խմբավորման անդամները, այս մասին հայտնել է ՌԴ ԱԱԾ-ն:

Կառույցը հայտնում է, որ խմբավորման անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից են եւ ծրագրավորել են դիվերսիա եւ ահաբեկչություն Վոլգոգրադում: Դեպքի վայրում եւ իսլամիստների բնակության վայրերում հայտնաբերվել եւ առգրավվել են զենքեր, սպառազինություններ, քիմիական տարրեր, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզը: Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնում է, որ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Ուֆա, Մայկոպ եւ այլ քաղաքներում էլ հայտնաբերվել են խմբավորման այլ անդամներ:




Լրահոս