Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու՝ մահմեդականների միջոցառման դեմ ծրագրված հարձակման հետ կապված:
«Լոնդոնի հակաահաբեկչական ոստիկանության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 12 մարդ։ Ծայրահեղ աջակողմյան ահաբեկչության վերաբերյալ այս հետաքննությունը առնչվում է հանգստյան օրերին անցկացված իսլամական միջոցառմանն ուղղված ենթադրյալ սպառնալիքին», — ասվում է հայտարարության մեջ։
Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 27-ից 82 տարեկան 11 տղամարդ և 48-ամյա մեկ կին։
Կիրակի օրը հայտարարվել էր, որ Իփսվիչի մերձակայքում անցկացվող մահմեդական միջոցառումը վաղաժամկետ ավարտվել է՝ հնարավոր «սպառնալիքի» պատճառով։ Միջոցառմանը մասնակցել էր մոտ 15 000 մարդ։






















































































