ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ իրավիճակ «Արմավիր» ՔԿՀ-ում. դատապարտյալը խախտել է կարգը, փորձել ինքնավնասում անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիր ՔԿՀ-ում ուշագրավ դեպք է գրանցվել: Անդրանի Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալ 2020թ. հունվարի 12-ին` ժամը 18:00-ի մինչև 19:00-ն, «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ տեղամասում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Այսպես. 2020թ հունվարի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Արմավիր ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից նույն ՔԿՀ-ի 5-րդ տեղամասի 542-րդ խցում խուզարկություն կատարելու ընթացքում, խցում պահվող դատապարտյալներ Արմեն Մամիկոնյանը և Հրայր Հունանյանը դուրս են եկել խցից և սկսել են անկանոն տեղաշարժվել 5-րդ տեղամասի տարածքում, միևնույն ժամանակ տեղամասում գտնվող մյուս դատապարտյալներին հորդորելով հարվածել խցերի դռներին և աղմուկ բարձրացնել: Իրավիճակը ավելի սրելու նպատակով կատարել է նաև ինքնավնասում և վերջինիս գործողությունների արդյունքում շուրջ մեկ ժամ տևողությամբ խաթարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի բնականոն աշխատանքը:

Այսինքն՝ Անդրանիկ Թովմասյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Այս արարքի համար մեղադրյալ աթոռին են հայտնվել նաեւ Արմեն Մամիկոնյանը եւ Հրայր Հունանյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալ 2020թ. հունվարի 12-ին` ժամը 18:00-ի մինչև 19:00-ն, <Արմավիր> ՔԿՀ-ի 5-րդ տեղամասում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս