Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դիմակավորված ծառայողները մտել են բանտեր. ինչ գործընթաց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայության օպերատիվ խումբը դիմակներով զինված մտել է Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ և ստուգումներ իրականացրել դատապարտյալների խցում:

ArmԼur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՝ դատապարատյալների խցերը ստուգելը պայմանավորված է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի և խցերում արգելված իրերի հայտնաբերման նպատակով:

ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի բանտում հատկապես դիմակավորված ծառայողները մտել են կոնկրետ Արմավիրի բանտի 3 տեղամաս, որը, ըստ կալանավորների, ամենախնդրահարույց տեղամասն է ու դատապարտյալների խցերը խուզարկություն եւ ստուգւոմներ իրականացրել։

Ի դեպ, ArmԼur.am-ին հասած լուրերի համաձայն ՝  ՔԿՀ ծառայողները պատրաստվում են դիմակավորված ստուգումներ իրականացնել նաև ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս