ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ժնևյան օրակարգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասուլիսի ժամանակ խոսեց նաև վաղը Ժնևում կայանալիք հանդիպման օրակարգի մասին։

Հարցին՝ ինչո՞ւ էր ավելի վաղ նախատեսված հանդիպումը հետաձգվել, Աննա Նաղդալյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային եւ լոգիստիկ հանգամանքներով։

«Ինչ վերաբերում է օրակարգին, ապա մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցմումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է եւ դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով եւ հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնեւ»,- ասաց ԱԳՆ խոսնակը։




Լրահոս