Հիմա «հետև» խաղացնելու ժամանակը չէ, դիվանագիտությունն այլեւս դեր չունի․ Արփինե Բեկջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծում եմ մենք միայնակ ենք տանում այս պայքարը։ Յուրաքանչյուր հայ իր իսկ «խրամատից»։ Հայաստանում եւ Արցախում առկա իրավիճակի մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ամերիկաբնակ երգչուհի Արփինե Բեկջանյանը, ում սիրտ ու հոգին ամեն վայրկյան սպասում են հայրենիքից մի լավ լուր լսելուն։

Մեր այն դիտարկմանը, թե ինչու է աշխարհը լռում, երգչուհին ընդգծում է․ «Բայց  չէ որ կա՞ պարտավորվածություն, գոնե Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչու են լռում, իրոք մեզ պետք է բնաջնջելու փորձը սկսեն, որպեսզի մեզ օգնություն ցուցաբերեն։ Ես չեմ հասկանում, թե ինչ քաղաքական խաղ է սա։ Խոսքս վերաբերվում է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Իրականում շատ բան եմ հասկանում, բայց հիմա «հետեւ» խաղացնելու ժամանակը չէ։ Հիմա, այս անգամ հիշեցնելու ժամն է, որ Ռուսաստնաը խառնվի։ Գուցե որոշ հարցեր խոչընդոտում է դրան, գուցե խուսափում են երրորդ համաշխարհային պատերազմից, գուցե իրավիճակը թեժացնել չեն ուզում, բայց փաստն այն է, որ դա անխուսափելի է։ Արդեն բավականի լուրջ իրավիճակ է հասունացել, դիվանագիտությունն այլեւս դեր չի խաղում։ Անհապաղ քայլեր են պետք ձեռնարկել»։

Արփինե Բեկջանյանի խոսքով՝ նա միայն խաղաղություն է ցանկանում, որպեսզի այլեւս մեր տղաները, եղբայրները չնահատակվեն․ «Մեր քաջ տղաների նկարները, հոլովակները, որ նայում եմ, անկախ իմ կամքից հուզվում եմ, գիտակցելով, որ ոմանք թեժ մարտերից հետո կգնան Տիրոջ մոտ, եւ չեմ կարողանում կառավարել ինձ, դանակն անգամ, որ խփեն սրտիս արյուն չի գա։ Բայց մեռնեմ իրենց դուխին, իրենք բոլորն էլ իմ երեխաներն են, իմ եղբայրները։ Բոլորին սիրում եւ Աստծուն աղոթում եմ, որ այլեւս ոչ մի մայր հողին չհանձնի իր զավակին։ Ես ինքս մայր եմ, եւ գիտեմ, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ ցավ է ապրում։ Սիրտս կտոր-կտոր է լինում․․․։ Խաղաղություն եմ ուզում, մեր գյոզալ տղաներին Աստված պահի ու պահպանի, թող յուրաքանչյուրն իմանա, որ սպասող ունի, միայն հաղթանակած վերադառնան»,-նշում է նա։
Արփինե Բեկջանյանի փոխանցմամբ՝ այս ծանր ու բարդ օրերին Սփյուռքի հայությունն ամեն ինչ անում է հայրենիք փրկության եւ հաղթանակի համար։
«Հավատացեք Սփյուռքի հայության կողմից ինչ հասնում է անում ենք։ Պարզապես այս ծանր իրավիճակում գովազդվելու ժամանակը չէ, եւ խիղճս հանգիստ է, որ ոմանց նման «դիվանագիտությամբ, «կոմենտաբանությամբ» եւ «գեղեցկախոսությամբ» չեմ զբաղվում, իսկ մեր ներքին «որդերին» կխնդրեմ չպառակտել երկիրը, այլ միասնաբար պայքարել հայրենիքի փրկության համար։ Պետք է մի բռունցք դառնալ, հարգել, սիրել, գնահատել իրար, գոնե այս օրհասական իրավիճակում։ Առանց այդ էլ ներսի ու դրսի թշնամիներն այնքան շատ են»,-ArmLur.am-ի հետ զրույցում եզրափակում է երգչուհին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս