«ԵԹԵ ԱՅԴ ՈՉԽԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԳԼՈՒԽ ԿՏՐԵԼ, Ի՞ՆՉ ՀՐԱԴԱԴԱՐ». ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսքան անմեղ երեխեք, այսքան անմեղ սերունդ, այսքան գառներ մատաղ անելը սարսափելի բան է, եւ այսքան լռություն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  նման տեսակետ է հայտնել դերասան Արթուր Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ռազմական իրադրությանը։

 

«Ինձ համար անհասկանալի է, ես չգիտեմ, սա աղետից էլ վատ է։ Իրականում հասկանալի է, ընդհանուր առմամբ, թե ինչու է արվում, ես միայն չեմ հասկանում, թե ինչու է հենց մեր ազգի հանդեպ արվում, ինչ-որ մի բան կապված է այս ազգի հետ, որ ուրիշ ազգ երեւի թե չունի այն, ինչ մենք ունենք։ Ես կարծում եմ՝ դա մեր հոգին է, մեր ընտանիքի գաղափարն է, դա մեր ծնողներն ու պապերն են, դա մեր հողն ու ջուրն է, բայց այսքան արյուն լցնել այս հողի վրա, ես չգիտեմ…Սա մեզ համար շատ դժվար է, շատ բարդ է»,-նշում է դերասանը եւ հավելում, որ երբ խոսում է պատերազմի մասին, հետո երկար ժամանակ չի կարողանում սթափվել։

«Սիրտս ցավում է, տանջվում եմ։ Մեր շենքում զոհված երեխա կա, արդեն մեկ շաբաթից ավելի է, չենք կարողանում ուշքի գալ այդ ցավից։ Եթե այսօր մարդ կոչեցյալներն, այդ ոչխարներրը կարող են մարդու գլուխ կտրել, ապա ի՞նչ հրադադարի մասին կարող է խոսք գնալ, կամ ո՞ր հրադադարի մասին է խոսքը, կամ ո՞ր գերտերությանը պետք է լսեին։ Այդ գերտերություններն արդեն պարտավոր են ջնջել դրանց, դրանք չպետք է լինեն մոլորակի վրա, ժամանակն է արդեն, իրենք պետք է ջնջված լինեն քարտեզից, իրենք ո՛չ պետք է երկիր ունենան, ո՛չ սահման։ Դրանց պետք է մաքրեն, պետք է ջնջեն, ոչնչացնեն, քանի որ եթե չանեն, հերթն իրենց է հասնելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Արթուր Հակոբյանի կարծիքով՝ հայերը ֆանտաստիկ ազգ են,  եւ նրանց ոչ ոք եւ ոչինչ  հաղթել չի կարող։

«Իսկ կրակը կարող է դադարել, կարծում եմ, միայն այն դեպքում, երբ մենք վերջնական հաղթանակ կտանենք, եւ իրենք կհասկանան, որ իրենք պարզապես վառելիք են։ Ինչպես Հեմինգուեյն  է ասել. «եթե կուզեք, որ ես մեռնեմ, ինձ անվանեք թուրք, եւ ես ամոթից կմեռնեմ»։ Կարծում եմ՝ դրանից մեծ  ամոթանք եւ գնահատական երեւի թե չկա»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակում է սիրված դերասանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավարեւելյան, հարավային եւ հարավարեւմտյան ուղղություններում. հայտնում են Պաշտպանության բանակից:

Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա եւ 8 անօդաչու թռչող սարք:

Իսկ ինչպե՞ս է գիշերն անցել խաղաղ բնակավայրերում. արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որեւէ օբյեկտ չկա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ՝ «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հրապարակել է «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նաեւ ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի՝ համաշխարհային հայտնիություն վայելող «System Of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի ուղեկցությամբ Արցախ կատարած այցի մասին։

 

«Մենք քեզ թույլ չենք տա գնալ։ Մեր տղամարդիկ ու կանայք զինված ուժերում, մեր քաղաքացիական բնակչությունը, կանայք, երեխաները, ծերունիները այդ հողի լեգալ իրավունքն ունեն։ Ոչ, սա նացիոնալիզմ չէ, սա բնիկ ժողովրդի՝ սեփական ժառանգությունը, մշակույթն ու հողը պաշտպանելու իրավունքն է»,- գրել է Արսինեն։

Ռեժիսոր Սեդա Գրիգորյանի ժապավենում, որը նկարահանվել է 2016-2017թթ., ներկայացված է Խանջյանի զրույցը մարդկանց հետ. «Ինձ համար շատ կարեւոր էր զրուցել գյուղում ու քաղաքում ապրող հայի հետ, լսել նրա մտահոգությունները, հասկանալ խնդիրները։ Մենք Հայաստանի շրջաններ ենք այցելել, հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, արձանագրել մեր տեսած իրականությունը։ Մենք շարունակեցինք մեր ճանապարհորդությունը Արցախ, ուր հոգեկան հանգստություն գտանք արցախցի մշակութային գործիչների եւ զինվորներ-սահմանապահների հետ»։ Ֆիլմը բազմաթիվ կինոփառատոնների է մասնակցել, Տորոնտոյում «Նուռ» փառատոնի ընթացքում մրցանակ է ստացել լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ժանրում։

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Վոլֆսբուրգից» կրած պարտությունը: «Ցավոք, չկարողացանք օգտագործել մեր ստեղծած հնարավորությունը եւ հաշիվը դարձնել 2:2: Երբեմն կարող ես նաեւ ճշգրիտ չիրացնել 11 մետրանոց հարվածը, եւ դա  տեղի ունեցավ:

Մենք տուն ենք վերադառնում զայրացած: Ունեինք գոլ խփելու մի շարք հնարավորություններ: Եթե ավելի վաղ կարողանայինք հաշիվը դարձնել 1:2, ապա «քամբեք» իրականացնելու գերազանց հնարավորություն կունենայինք: Պետք է կենտրոնացվածություն դրսեւորենք խաղերի հենց սկզբից եւ ավելի լավ պաշտպանվենք: Այդ դեպքում կրկին կսկսենք միավորներ վաստակել Բունդեսլիգայում»,- Ադամյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»։ «Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խփեց հյուրերի միակ գոլը։ Նա փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին եւ մրցակցի դարպասը գրավեց 87-րդ րոպեին։

 

 

ԳԱՏՈՒԶՈՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Բոլոնիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից եւ մեր մարզավիճակից: Ինձ դուր չեն գալիս չեմպիոնության հետ կապված խոսակցությունները: «Նապոլին» չպետք է թուլացնի զգոնությունը եւ պետք է շարունակի կատարելագործվել»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն: Ա Սերիայի 7-րդ տուրից հետո «Նապոլին» մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է 14 միավորով:

 

 

ԳՈՀ Է ՄՐՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր գլխավորած ակումբին կհաջողվեր չեմպիոն հռչակվել եվրոպական շատ առաջնություններում: «Պրեմիեր լիգան Եվրոպայի ամենաբարդ առաջնությունն է, եւ ես գոհ եմ մեր թիմի ունեցած մրցելույթներից: «Տոտենհեմը» եվրոպական շատ առաջնություններում կարող էր չեմպիոն հռչակվել, սակայն մենք խաղում ենք Անգլիայում եւ պետք է փորձենք չեմպիոնության հասնել այստեղ»,-ասել է Մոուրինյոն։ Նշենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Տոտենհեմը» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է 17 միավորով:

 

 




Լրահոս