
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է ժամկետային զինծառայող, հակատանկիստ, հերոս Նարեկ Բադալյանը, ով խոցել է թշնամու երեք տանկ, անգամ վիրավոր վիճակում մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարել է թշնամու դեմ, սակայն, Շուշիի մատույցներում, հայտնվելով թշնամու շրջափակման մեջ, նախընտրել է ինքն իրեն սպանել:
Նարեկը՝ Էջմիածնի շրջանի Ծաղկալանջ համայնքից էր, այժմ՝ գյուղի միակ հերոսը: Շուտով Նարեկ Բադալյանի անունով կբացվի պանթեոն:
Հերոս Նարեկի անպարտելի կամքի եւ հերոսական կերպարի մասին ArmLur.am-ը զրուցել է Նարեկի քրոջ՝ Գայանե Բադալյանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան