ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երգելով առաջնագիծ մեկնած հերոսը. զոհված պահեստազորի դին գտել են ծննդյան օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերօրյա անմահ հերոս Ժուդեքս Յազիչյանը, ով «Իքս ֆակտոր» հայտնի նախագծից աչքի էր ընկել իր ձայնային տվյալներով, առաջնագիծ էր մեկնել հաղթական երգով եւ ոգով:

ArmLur.am-ը այցելել է Ժուդեքսի բնակարան, նրա հերոսական կերպարի մասին զրուցել է մայրիկի եւ հարազատների հետ:  Ժուդեքսը պահեստազորային էր, զոհվել է նոյեմբերի 17-ին՝ Հադրութի համար մղվող թեժ մարտերից մեկում, իսկ հարազատները հերոսի մարմինը գտել են նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 22-ին:

Ինչպես հարազատներն են նշում, Ժուդեքսն իր անվան նման յուրահատուկ եւ բացառիկ մարդ էր: Տաղանդավոր երիտասարդը շատ լավ երգում էր, նկարում, բազմաշնորհ էր իր ձեռնարկած ամեն գործում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս