ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընկավ՝ փրկելով ընկերոջ կյանքը․ պատերազմի հերոս Սերժն այսօր կդառնար 21 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրացավ Արցախյան պատերազմի անմահ հերոս Սերժ Հակոբքեխվյանի ծննդյան 21-րդ տարեդարձը: Հերոսի ծննդյան տարեդարձը սկսել են անմահների պանթեոնից՝ Եռաբլուրից, որտեղ ամփոփված են նրա եւ մյուս քաջերի մարմինները:

Հերոսի ծննդյան եւ հիշատակի արարողությանը մասնակցելու էին եկել նրա ընկերները, հարազատներն ու դասընկերները, ովքեր լուսաբացը հերոսի ծնողների հետ միասին դիմավորել  են Եռաբլուրում :

Նշենք, որ Սերժը զոհվել է Հադրութում ծանր մարտերից մեկի ժամանակ՝ 7 ընկերների հետ միասին, որպեսզի փրկեն իրենց ընկերոջ կյանքը: Կյանք՝ կյանքի դիմաց:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս