«Վեոլիա Գրուփ» ընկերության «Վեոլիա Հիմնադրամ»–ը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանն աջակցելու նպատակով «Վեոլիա Գրուփ» ֆրանսիական ընկերության «Վեոլիա Հիմնադրամ»–ը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Վարձակալության պայմանագրի կառավարման տնօրեն Արտակ Մալխասյանի խոսքերով՝ «Վեոլիա Հիմնադրամ»–ի քայլը ևս մեկ ապացույց է Հայաստան – Ֆրանսիա ամուր կապերի և հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության։

«Վեոլիա Հիմնադրամ»–ի մարդասիրական օգնությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 27–ին «Ազնավուր» հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամի և վերջինիս գործընկերների շնորհիվ Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 25 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար:




Լրահոս