
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ArmLur.am- ն ահազագներ է ստանում երեխաների ծնողներից: Վերջիններս նշում են, թե երբ երեխաները վարակվում են կորոնավիրուսով, ապա նաեւ կավասակի սինդրոմ ունենում, հիվանդանոցները կանգնում են լուրջ խնդրի առաջ, քանի որ չունեն համապատասխան դեղամիոջոցը՝ օկտագամը: Նկատենք՝ դեռեւս այս տարվա մայիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացրել էր, որ Հայաստանը ունի համապատասխան քանակի դեղամիջոց:
ArmLur.am-ը ահազանգի հետքերով զրուցել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք առողջապահական համակարգը ունի համապատասխան քանակի դեղորայք, թե ոչ:
Թեմայի շուրջ զրուցել ենք նաեւ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանի հետ:
Հետաքրքիր է՝ արդյոք Առողջապահության նախարարությունը կկարողանա կարգավորել առաջացած խնդիրները:
Լիդա Եղիազարյան