Հայաստանում մահվան դեպքերը շատացել են. որ հիվանդություններն են ամենատարածվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից: Իհարկե, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության եւ մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում:

Հայաստանում գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառն եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մահացածների քանակը կազմել է 19 հազար 655: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մահացածների թիվը 414-ով ավելացել է:

Սակայն ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահվան դեպքերի մեծ մասի հիմնական պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններնն են: Օրինակ, Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահացել է 10 հազար 346 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 10 հազար 757:Թեեւ անցած տարվա համեմատ փոքր-ինչ նվազում կա, այդուհանդերձ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում:

Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը լուրջ խնդիր է, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ են մահանում: Ըստ մասնագետների` գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջխոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ` հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդն են: Ըստ մասնագետների` Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտիիշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը:

Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը: Սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ: Դրանք են` ծխախոտի ամենօրյա օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, քաշի ավելցուկը, բարձր զարկերակային ճնշումը:

Բացի այս, հայտնի է, որ մեր հանրապետության բնակչության մեծ մասի համար ոչ միայն հաց վաստակելն է խնդիր, այլեւ անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը, իսկ վիրահատական միջամտության մասին պարզապես լռում ենք: Մեր հանրապետությունում սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ եւ ավելի է անհրաժեշտ (չենքխոսում հիվանդասենյակի, անհրաժեշտ դեղորայքի, որը եւս թանկ է, հետազոտությունների մասին):

Բազմաթիվ մարդիկ երիտասարդ տարիքում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որչունեն ֆինանսական միջոցներ սրտի ստենտավորման համար կամ էլ ստենտավորելուց հետո գումար չունեն դեղորայք գնելու համար: Եւ զարմանալի չէ, քանի որ Հայաստանում կան գյուղեր, որտեղ մարդիկ դեղատներին պարտքեր ունեն, դեղը ապառիկով են գնում, իսկ նրանց մեծ մասը պարտքեր չկուտակելու համար դեղ չեն խմում, իսկ դեղ չօգտագործելու հետեւանքները հայտնի են բոլորիս:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները:

Պաշտոնապես Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում քաղցկեղից մահացել է 4085 մարդ, իսկ նախորդ տարի այս հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 3894: Այսինքն` մեկ տարվա ընթացքում քաղցկեղից մահացածների քանակն ավելացել է 191-ով: Այս ցուցանիշները ահազանգ են եւ,ըստ մասանգետների, խիստ մտահոգիչ:

Բայց, մյուս կողմից, առաջատար համաշխարհային մասնագետներն անգամ դժվարանում եմ պատասխանել` ինչու են օնկոլոգիական հիվանդությունները գնալով «երիտասարդանում»: Ըստ մասնագետների` վերջին 20 տարիների ընթացքում օնկոլոգիական հիվանդությունը Հայաստանում աճել է մոտ 70 տոկոսով:

Մասնագետները պնդում են, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են ունենումնշված երկու հիվանդությունների աճի վրա: Իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Այստեղ Առողջապահության նախարարությունը թերեւս կարեւորագույն գործառույթ ունի. անհրաժեշտ է այս երկու հիվանդությունների կանխարգելման ծրագրեր քննարկել, դրանց ռացիոնալ իրագործում ու վերահսկում կազմակերպել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս