Մի շարք պաշտոնյաներ և ընդդիմադիր գործիչներ կգնան Գյումրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 7-ի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցի հետ կապված, մի շարք պաշտոնյաներ եւ ընդդիմադիր գործիչներ Գյումրիում են լինելու: Ըստ մեր տեղեկությունների որոշված է, որ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ՝ ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի եւ համայնքապետարանի ներկայացուցիչներ Գյումրիում երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ամեն տարվա պես ծաղկեպսակներ կտեղադրեն:

Հիշեցնենք, որ eրկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվել է 25 հազար մարդ, 19 հազար դարձել է հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնացել է անտուն:

Սոնա Գրիգորյան




Լրահոս