Վրաստանում COVID-19-ից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ռեկորդային է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենօրյա մահացության նոր հակառեկորդ է սահմանվել. ըստ StopCov կայքի պաշտոնական տվյալների՝ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահանցել է 50 մարդ:

Վերջին ցավալի ռեկորդը երկրում գրանցվել էր նոյեմբերի 22-ին, երբ մեկ օրում մահացել էր 49 մարդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը Վրաստանում խլել է 1744 մարդու կյանք:

Վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 907 նոր դեպք:




Լրահոս