Արցախում Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս բեկորային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, բուժակ Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը շուրջ մեկ ամիս մասնակցել է Հադրութի թեժ մարտերին: Հոր հետ միասին աննկուն կռիվ է տվել նույն խրամատում: Փրկել է շատ զինակից ընկերների կայնքերը, եւ ընկերներին օգնություն ցուցաբերելու ընթացքում ինըք նույնպես վիրավորվել է:
ArmLur.am-ի հետ զրույցում մերօրյա հերոսը, իրեն բնորոշ համեստությամբ հիշում է մարտի դաշտում հոր հետ հանդիպում, մարտական ընկերներին, մտերիմ ընկերոջ հետ վերջին խոսակցությունը, հիշում է, թե ինչպես էին զինակիցները գոռում «դոկտր» օգնի:
Դավիթի հայրը՝ Սուրենը, երբ լսում է պատերազմի մասին շտապում է մեկնել առաջնագիծ որդու կողքին լինելու համար: Մեզ հետ զրույցում հայրը հուզմունքը չկարողանալով թաքցնել արտասվում է, եւ միյնույն ժամանակ պատմում 18 տարեկան զինվորիների աննկուն կամքի եւ արիության մասին, թե ինչպես են քաջաբար կռվել թշնամու մեծաքանակ զորքի դեմ:
Փառք ու պատիվ մեր նահատակված զինվորներին եւ բոլոր նրանց ովքեր մինչեւ վերջին շունչը իրենց մատղաշ կյանքը դրել են հայրենիքի փրկության համար: Նրանցից յուրաքանչյուրը Դավիթներ ու Մոնթեներ են:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան