Թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը եւ ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրեւ թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պաշտպանության նախկին նխրար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Հիշեցում

Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռեւս հանգուցալուծված չէ։

Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ։

Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։

Եզրակացություն

Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։

Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը եւ արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»:




Լրահոս