Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը․ ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ և այլն։

«Բլոկ-մոդուլային քաղաքը անձնակազմի կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ կստեղծի։ Դրանք լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս