ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը: Դեկտեմբերի 28-ին գումարված նստաշրջանի օրակարգում ներառված է 15 հարց:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումների կատարելու օրենսդրական փաթեթը:
Խորհրդարանի նիստի ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը:
Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ կանցկացվի նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը: