ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 400 հա տարածք են ականազերծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։




Լրահոս