ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձկնորսության ծավալները նվազել են. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձկնարտադրության ծավալները նվազել են։ Պատճառը՝ կորոնավիրուսն է եւ հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը։ Պարզվում է՝ կորոնավիրուսի եւ ռազմական դրությամբ պայմանավորված սննդի օբյեկտները, ռեստորանները չեն աշխատել։ Իսկ ինչպես հայտնի է՝ ձկնամթերքի, մսամթերքի խոշոր սպառողները համարվում են հենց հանրային սննդի օբյեկտները։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականին Հայաստանում հաշվառված է շուրջ 160 ձկնաբուծական տնտեսություններ: Նախորդ տարվա սեպտեմբերի դրությամբ արտադրվել է շուրջ 13 հազար տոննա ձուկ, իսկ նոյեմբերի դրությամբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 8 հազար տոննա ձուկ, բայց կորոնավիրուսի եւ ռազմական դրության պատճառով հանրային սննդի օբյեկտների չաշխատելը հանգեցրել է տեղի շուկայում ձկան իրացման ծավալների նվազմանը։

Մեզ հայտնի դարձավ, որ ձկնարտադրողների խնդիրները փոքր-ինչ մեղմացնելու նպատակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որում ներառվել է նաեւ ձկնաբուծության ոլորտը։ Այս ծրագիրն, ի դեպ, հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս