Ձկնորսները ահազանգում են. նրանց ստել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին ձկնաբույծները հավաքվել էին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելու՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից պահանջելով հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը:

Դեկտեմբերի 22-ին ձկնաբույծները պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտեզյան ջրի կորուստների վերաբերյալ իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար։ Ցուցարարները պնդում են, որ պետք է փակել ապօրինի գործող հորատանցքերը եւ ձկնաբուծական տնտեսությունների համար պետք է ներդնել ջրի խնայողության համակարգեր:

ArmLur.am-ին փոխանցած տեղեկություններով՝ Շրջակա միջավայրի նախարարության փոխնախարաներից մեկը հանդիպում է ունեցել ձկնորսների հետ և խոստացել, որ մինչև դեկտեմբերի 25-ը ձուկ բռնելու իրավունք ունեն, սակայն օրեր անց որսի ժամանակ իրավապահ մարմիները անակնկալ կերպով այցելել են, բռնել և արգելել ձկի որսը, ինչը առաջացրել է ձկնորսների վրդովմունքը, նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպել։

ArmLur.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ՝ հասկանալու համար տեղեկատվության ճշմարտացիությունը։

«Դեպքերից մեկ շաբաթ առաջ ձկնորսների հետ հանդիպել են նախարարը, մարզպետը, միջոցառման մշակող գերատեսչություններից ներկայացուցիչներ և ոչ մի նման խոստում չի եղել։ Մինչև հունվարի 25-ը գործում է արգելքը»,-ասաց նա։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս