
Նոյ Թեւոնյանը կամ ինչպես նրան դիմում էին ծառայակիցները՝ «Ռազվետկի պոնչը», ծառայել է Մատաղիսում։ Պատերազմի առաջին իսկ օրից խիզախորեն կռվել է թշնամու դեմ։ Ցուցաբերելով զինվորին վայել խիզախություն՝ վարել է խելացի մարտավարություն եւ հերթական առաջադրանքը կատարելիս ընկերների հետ միասին դուրս է բերել 10 զինվորի դժվարին իրավիճակից: Մերօրյա հերոսը խիզախորեն մինչեւ վերջին շունչը կռվեց հանուն հայրենիքի, եւ անմահացավ հանուն մեզ եւ մեր ապագա սերդնի վաղվա ազատ օրվա:
ArmLur.am-ը այցելել է զոհված Նոյի բնակարան, զրուցել է նրա հերոսածին մոր, քույրիկի եւ զինակից ընկերների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան