ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմուկ բարձրացրած նախագիծը՝ կրկին օրակարգում. պետական տուրքը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. դեկտեմբերի 4-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կրկին շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գործող դրույքաչափերի զգալի բարձրացում։ Մասնավորապես, նախատեսվում է առանձին դեպքերում ընդհուպ հնգապատիկ բարձրացնել պետական տուրքի դրույքաչափը, նախատեսել բազային դրույթաչափի 10-ապատիկ, 20-ապատիկ, 30-ապատիկ դրույքաչափեր այն դեպքերում, երբ գործող իրավակարգավորումներով պետական տուրքի վճարում նախատեսված չէ։

Հիշեցնենք, որ նույն նախագիծը՝ որոշ տարբերություններով, քննարկման էր դրվել 2020-ի հունիսի 30-ին։ Նախագիծը մեծ աղմուկ էր բարձրացրել իրավապաշտպանների շրջանում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 1999 թ. օրենքի ընդունումից ի վեր, իսկ գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ—տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը:

Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների Տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև Տուրքի գանձման այլ դեպքերը։

2) Տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների Տուրքի առավելագույն չափերի և նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաև, նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել Տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15,000,000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10,000,000 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս