Տարոն Զաքարյանը պատերազմի առաջին իսկ օրից կամավոր մեկնել է առաջնագիծ, մասնակցել է Մարտունի 3-ի պաշտպանության համար մղվող ծանր մարտերին եւ հերթական մարտերից մեկի ժամանակ նրա մարտական ընկերը՝ 18 տարեկան Սամվելը ստացել է ծանր հրազենային վնասվածք՝ գլորվելով ձորը։ ArmLur.am-ի հետ զրույցում Տարոնը պատմում է, թե ինչպես է, մեծ դժվարությամբ թշնամու կրակի տակ թաքցնելով զինվորին, կարողացել դուրս բերել շրջափակումից եւ հասցրել հոսպիտալ։
Պատերազմից հետո մարտական ընկերները գտել են իրար, մեկը մյուսին է պարտական իր կյանքի համար, իսկ ոգին մարտական է, լիահույս են, որ շատ մոտ ապագայում մեր կորցրած հայրենիքը կվերականգնեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան