ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի բացերը. «Իրանց թեթև ձեռքով լիքը անմեղ զոհեր եղան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն «Ապրիլյան պատերազմի բացերը» հետաքննող հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է Ապրիլյան պատերազմի մասնակից Գևորգ Խաչատրյանի տանը: Համեստ պայմաններում ապրող երիտասարդը մեծ խիզախությամբ է կատարել զինվորին տված իր երդումը: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մարտական խաչ 2-րդ շքանշանի:

Տանկիստ Գևորգ Խաչատրյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Թալիշում, Մատաղիսում, մարտական կարևոր նշանակություն ունեցող գոտիներում: Մարտական գոտում Գևորգն իր տանկով խոցել է թշնամու կողմից առաջ եկող տանկերին:

Ապրիլյան պատերազմի մասնակից Գևորգ Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ նախասիրություններ ունի, պատերազմից հետո ինչով է զբաղվում և ապագայի ինչ ծրագրեր ունի:




Լրահոս