ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի թուրքին». կրտսեր սերժանտ Նորայրն այսօր կդառնար 20 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր կրտսեր սերժանտ Նորայր Պետրոսյանը կդառնար 20 տարեկան, սակայն մերօրյա հերոսն ընտրեց հայրենիքն իր արյան գնով պաշտպնելու սուրբ ուղին: ArmLur.am-ը եղել է Նորայր Պետրոսյանի ծննդյան արարողությանը: Հերոսի տարեդարձը շնորհավորելու էին եկել նրա ընկերներն ու հարազատները:
Նշենք, որ Նորայրը ծառայության էր անցել Ջաբրայիլում, որտեղ թշնամու դեմ ծանր մարտեր մղելուց հետո տեղափոխվել էր Հադրութ, սակայն Հադրութում վիրավոր 4 ընկերների հետ երկար ժամանակ շրջափակման մեջ է եղել և գիտակցելով, որ հնարավոր է գերի ընկնի, հերթական ծանր մարտերից մեկի ժամանակ ասել է. «Կամանդիր, դու գնա, մենք վիրավոր ենք: Ես ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի թուրքին: Հանձնվողի էլ մերը..» ու պայթեցրել է նռնակը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս