Փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ջրային օրենսգրքում մտադիր է փոփոխություններ կատարել: Կփոփոխվի ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, ըստ որի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն այն դեպքում, եթե դրանց կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Տեղեկացնենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Ս.Հ.




Լրահոս