Նոր կառուցվող ՀԷԿ-երին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունը կմերժվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն:

Պարզվում է, որ նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարիների ընթացքում նկատվում է ջրային պաշարների նվազեցման միտում: Եւ ՇՄՆ-ն որոշել է պատկերացում ունենալ ձեւավորվող ջրառաջարկի եւ փաստացի ջրապահանջարկի վերաբերյալ։

Թեեւ տարիներ շարունակ մասնագետներն աղաղակում են ջրային պաշարների նվազման խնդրի մասին: Բացի այս, նշենք, որ Արարատյան, Հարավային եւ Ախուրյանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները, Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները ներկայումս գտնվում են մշակման փուլում, որոնցից հետո կմշակվի Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը։

Ս.Հ.




Լրահոս