Armenian text to speach

ՖՈՏՈ․ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր հայտնում է․
«Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի համար։
Ուրախությամբ հայտնում եմ, որ Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները վերադառնում են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Հուլիսի 4–12-ը Կոլումբիայի Հանրապետության Բուկարամանգա քաղաքում անցկացված Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադային մասնակցել են Պոլիտեխնիկի ավագ դպրոցի երկու աշակերտներ։ Օլիմպիադային մասնակցել է ավելի քան 90 երկրի 381 ներկայացուցիչ։
Մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գավալջյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Էմիլ Հարությունյանը՝ բրոնզե մեդալի։
Շնորհավորում եմ մեր աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին այս կարևոր հաջողության կապակցությամբ։
Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել մանկավարժներին, երիտասարդ մասնագետներին և աշակերտներին, որպեսզի Հայաստանը տարեցտարի ունենա ավելի շատ միջազգային նվաճումներ, իսկ մեր եռագույնը ծածանվի առարկայական միջազգային օլիմպիադաների բարձր հարթակներում»։



Լրահոս