Որոշում եմ կայացրել կրկին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին. Արթուր Միսակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ և ԱԱԽ նախկին խոսնակ Արթուր Միսակյանը, որ աչքի է ընկնում իր ընդգծված ընդդիմադիր հայացքներով, հայտարարել է նորից քաղաքականությամբ զբաղվելու մասին:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայտարարություն

Հարգելի գործընկերներ, որոշում եմ կայացրել կրկին ակտիվ ու անմիջական մասնակիցը դառնալ մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին:

Կարծում եմ, որոշակի վերապահումներով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են երկրում մթնոլորտն առողջացնելու և պետության ընթացքը բնականոն հուն տեղափոխելու համար: Հետևաբար յուրաքանչյուրս մեր հնարավորությունների և ուժերի չափով պետք է փորձենք այդ գործին նպաստ բերել:

Սակայն քաղաքական դաշտի նման աղճատվածության պարագայում դժվար է ասել, թե որ քաղաքական թիմի հետ պետք է միավորել ջանքերը։ Դա խորքային քննարկելու հարց է, ինչը և կանեմ առաջիկայում, հետևաբար այսօրվանից բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և գործիչների հետ սկսելու եմ քննարկումների և կոնսուլտացիաների շարք»:




Լրահոս