ՕԵԿ-ի թեկնածուի վճիռը կայացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանն օրերս հրապարակեց «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ավագանու թեկնածու առաջադրված Լիանա Մանուկյանի դատավճիռը: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2018թ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քրեական գործ էր հարուցվել ավագանու ՕԵԿ-ական թեկնածու Լիանա Մանուկյանի դեմ: Նրան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ Էլիզա եւ Լուսինե Ջանոյանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրանք էր առաջադրվել:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, քրգործն էլ ուղարկվել էր դատարան: Եւ, ահա, դատարանը վճռեց Լիանա Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ պատիժ նշանակել տուգանք` 700 հազար դրամի չափով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս